ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Իսպանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող դաշինքի պատգամավորները աջակցություն են հայտնել հայ համայնքին

Իսպանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող դաշինքի պատգամավորները աջակցություն են հայտնել հայ համայնքին
21.10.2020 | 15:34

«Իսպանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին՝ կարող ենք» (Unidas Podemos) դաշինքի պատգամավոր Էնրիկե Սանտիագոն իր թվիթերյան էջում հրապարակել է երեկ Մադրիդում Իսպանիայի Կոնգրեսի դիմաց հայ համայնքի իրականացրած բողոք ակցիայի լուսանկարներով: Իսպանիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ պատգամավորը նաեւ հավելել է, որ կուսակցական ընկերներով իրենց աջակցությունն են հայտնել հայ համայնքին՝ Արցախի հակամարտության հետևանքով Հայաստանի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի պատճառով կազմակերպված երթի շրջանակներում:

Դիտվել է՝ 2009

Մեկնաբանություններ